Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 16-ին որոշում է ստորարել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Կարեն Սամվելի Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»։
Կրթությունը՝
Ուսանող 1991-1996 ԵՊՀ, տնտեսագիտության տեսություն
Ասպիրանտ 1998-2002 ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտ
Գիտական աստիճան`
Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մասնագիտությունը`
Ը-00.02 – «Տնտեսություն նրա ոլորտների տնտեսագիտությւոն և կառավարում», Ը. -00.03 – «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում»
Կոչումը
Դոցենտ
Հեղինակ է 35 գիտական հոդվածների , 2 ուսումնամեթոդական ձեռնարկի, 2 մենագրությունների
Լեզուներ`
ռուսերեն, անգլերեն, իտալերեն
Աշխատանքային փորձը՝
2012 մինչ օրս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա, «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ
2011 մինչ օրս ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, ավագ գիտ. աշխատող, բաժնի վարիչ
2011-2012 թթ. «Ամերիա բանկ» ՓԲԸ , պայմանագրերի կառավարիչ
2006-2011 թթ. ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալություն, ներքին հսկողության բաժնի պետ
2001-2006 թթ. ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալություն, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման բաժնի պետ
2000-2001 թթ. Պետ եկամուտների նախարարություն, վերահսկողության բաժնի հարկային տեսուչ
1996-2008 թթ. ՀՀ ՊՆ զորամաս, համակարգչային կապի կենտրոնի պետ, ավագ լեյտենանտ
Դասավանդման փորձը`
2007 թ. մինչ օրս
Դասավանդվող առարկաներ`
Վճարահաշվարկային համակարգեր
Ֆինանսական մենեջմենթ
Ռիսկերի կառավարում
Մարքեթինգի կառավարում
Բանկային գործ