Դեկտեմբերի 14-ին Թուրքմենբաշի քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումից հետո երեք երկրների միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ընդունվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների առաջին գագաթնաժողովի համատեղ հայտարարությունը։
Կողմերը փաստաթղթեր են ստորագրել առևտրատնտեսական, կրթության և գիտության մշակույթի, մաքսային, էներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի ոլորտներում համագործակցության վերաբերյալ: