Տավուշում կասեցվել է մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սոս Ղարախանյանի՝ մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը (Տավուշի մարզ, գ. Կողբ):

Այս մասին տեղեկանում ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքում պարզվել է, որ տվյալ անհատ ձեռնարկատերը չի պահպանել «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, այն է՝

գործունեությունը կազմակերպել է իր տան խոհանոցում, որտեղ չկան բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, անձնակազմի համար հանդերձարան ու լվացարան,

հնարավոր չէ ապահովել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը, կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը:

Խոհանոցում պահվել են սննդամթերքի արտադրության (պատրաստման) ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, իսկ կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն այնպես, որպեսզի բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը:

Տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել