Այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները․ Արտակ Բեգլարյան

Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը։

«Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տալիս:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ «Գորշ գայլերի» և Երիտթուրքերի ոճով»,-նշել է նա ու կից լուսանկար հրապարակել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել