Այս րոպեներին Ադրբեջանը նոր վրաններ է տեղադրում Արցախ-ՀՀ միակ ճանապարհի վրա․ Վարուժան Գեղամյան

Այս րոպեներին Ադրբեջանը նոր վրաններ է տեղադրում Արցախ-ՀՀ միակ ճանապարհի վրա՝ փաստացի ցույց տալով, որ չի պատրաստվում հեռանալ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Հայաստանի Հանրապետությունը հայերի ազգային պետությունն է, հայ ժողովրդի անվտանգության գլխավոր ապահողովը։ Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունը 2020-ից արցախցի հայերին թողել է մենակ Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ։ Պարզապես մեն-մենակ։ Ու ուղիղ ասել է, որ Արցախն այլևս մեզ՝ Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի։

Հիմա այս պայմաններում որևէ այլ պետության (լինի Ռուսաստան, Իրան, թե Հնդկաստան) մեղադրելը, որ Ադրբեջանն առաջ է գնում, ոչ այլ ինչ է, քան համաձայնել ՀՀ դե-ֆակտո թուրքամետ ղեկավարի հետ ու մեր վրայից հանել Արցախը հայկական պահելու պատասխանատվությունը։ Սա պետք է հստակ լինի։

Ուստի այս րոպեներին էլ, երբ Ադրբեջանը մեկ օր է՝ ինչ փակ է պահում մեր միակ ճամփեն, բոլոր նրանք, ովքեր մեղքը կգցեն ՌԴ խաղաղապահների վրա ու կասեն, որ կապիտուլյանտները «մեղք չունեն», իրականում թքած ունեն Արցախի վրա»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել