Ադրբեջանցիների սադրանքը նվեր է․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանցիների սադրանքը նվեր է.

Նման իրավիճակում ավելի լավ ապացույց, քան կենսական նշանկության ճանապարհի փակման փաստն է, երևի դժվար կլիներ ցույց տալ: Պակաս կարևոր չէր ռուս «խաղաղապահների» իրական «հնարավորությունները» հասկանալը:

Հիմա, առավել քան երբևէ, ՀՀ կառավարությունը պետք է անցնի դիվանագիտական հարձակման:

Երկրորդը. առանց ժամանակ վատնելու պետք է բարձրացնել միջազգային խաղաղապահ զորքի հարցը: ժամանակին, երբ ասում էինք, որ ռուս «խաղաղապահները» մեծ հաշվով չեն կարող արցախցիների անվտանգությունն ապահովել, որոշները գրեթե երդվում էին, որ առանց ռուսների ամեն ինչ կորած է: Ցավոք, մենք ամեն մի նոր աղետից հետո, էլի դաս չենք քաղում»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել