Արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարություն է տարածել, որում նշվել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի´ գործընկերներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Շնորհակալություն եմ հայտնում օրենսդիր և գործադիր մարմինների, պետական և միջազգային կառույցների բոլոր գործընկերներիս` արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար, շնորհակալ եմ իմ գրասենյակի աշխատակիցներին` իրենց ամենօրյա նվիրումի և բարդ աշխատանքի համար:
Ինչպես փոխվարչապետի պաշտոնն եմ ստանձնել ամենայն պատասխանատվությամբ, այնպես էլ հետագայում՝ ցանկացած կարգավիճակում, անելու եմ առավելագույնը` հնարավորություններիս սահմաններում նպաստելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին։
Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ինձ վստահելու և երկրիս ծառայելու պատվին արժանացնելու համար:
Խաղաղություն, սեր և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Մաթևոսյանը այս պաշտոնում նշանակվել էր 2021-ի նոյեմբերի 25-ին։
Iravaban․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Համբարձում Մաթևոսյանը ծնվել 1992 թվականի նոյեմբեր 18-ին, Գյումրիում։
Կրթություն
• 2009 թ. – ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը:
• 2009-2012 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժինը:
• 2012 -2015 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետը` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ:
Աշատանքային գործունեություն
• 2011-2012 թթ. – ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող:
• 2013-2014 թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու:
• 2013-2015 թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական:
• 2016-2018 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական:
• 16.10.2018 թ. – Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ
Վերապատրաստումներ և խրախուսանքներ
• 2008 թ. – Հայաստանի ներկայացուցիչը ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում անցկացված Գլոբալ երիտասարդական ֆորումին,
• 2012-2013 թթ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի հայկական համայնքում Երիտասարդական թեմի ատենապետ,
• 2013 թ. – Մագիստրատուրայի կարճաժամկետ ուսուցում Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում,
• 2013 թ. – մասնակցույթուն Երիտասարդ առաջնորդների դպրոցում Բանակցությունների, տարածաշրջանային և հանրային քաղաքականության վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման դասընթացներին:
• 2013 – 2015 թթ. – Հանդիսացել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Հայ ուսանողական կազմակերպության համահիմնադիրը և համակարգողը:
• 2015 թ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային ուսանողական կենտրոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:
• 2015 թ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատ Ջոել Անդերսոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:
• 2015-2016 թթ. – Աշխատանքային վերապատրաստում «World Chicago» կազմակերպությունում:
• 2018 թ. – Կրթության կազմակերպման հարցերով վերապատրաստում Իռլանդիայի Հանրապետությունում` «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում:
• 2019 թ. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով:
• 2019 թ. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասի ստեղծման 95 տարի» հուշամեդալով:
Այլ տվյալներ
• Զինապարտությունը՝ զինապարտ:
Կուսակցական պատկանելություն
• Անկուսակցական
Անձնական տվյալներ
• Ամուսնացած է, ունի երկու որդի։