Երիտասարդը սպանել է 62-ամյա հարևանին․ ոստիկանություն

Դեկտեմբերի 12-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքում դանակահարություն է: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը շենքի մուտքի երկրորդ հարկից երրորդ հարկ տանող աստիճանների վրա հայտնաբերել է նույն շենքի բնակիչ 62-ամյա տղամարդու դիակը:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.40-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել 62-ամյա տղամարդու և նույն շենքի 30-ամյա բնակչի միջև, որի ընթացքում էլ 30-ամյա երիտասարդը դանակահարել է 62-ամյա հարևանին՝ պատճառելով մահ:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները երիտասարդին քաղաքի 2-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Չարենցավանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Սպանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել