Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը «ահազանգում է», թե իբր վերջին օրերին բնապահպանական խնդիրներ են ստեղծում նաև Սյունիքի հանքարդյունաբերական ընկերությունները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հիշեցնեմ, որ ադրբեջանական վերջին սադրանքներն Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են բնապահպանական շղարշի ներքո։
Սա նշանակում է, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվում միայն Արցախի նկատմամբ գործողություններով և սահուն կարող է անցում կատարել դեպի Հայաստան։
Համենայնդեպս Ադրբեջանը ավելացնում է ճնշումը՝ զուգահեռ իր պայմաններով առևտրի դաշտ բացում»,-նշել է Աբրահամյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
16։40-ի տվյալներով ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ։