Խորը վշտով տեղեկացնում ենք , որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծած պատերազմում անմահացել է Դարակերտ գյուղի քաջարի զինվոր Սեդրակ Խոդեդանյանը։
Այս մասին հայտնում է Մասիս համայնքի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը:
«Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Սեդրակի ընտանիքին և հարազատներին։
Փառք ու խոնարհում շիրիմիդ, Զինվոր․․․»,-նշել է նա: