Ինչպե՞ս եք ապահովելու դատական համակարգի անկախությունը, այդ թվում՝ գործող իշխանություններից․ պատգամավորը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ Գրիգորյանը հայտարարեց, որ ընտրվելու դեպքում առաջնորդվելու է միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներով:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ընտրվելով ԲԴԽ անդամ՝ Գրիգորյանն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ կանխարգելելու, արգելելու միջամտությունները դատական իշխանության գործերին, ապահովելու անկախ դատական համակարգ, այդ թվում՝ գործող իշխանություններից:

Գրիգորյանը կարծում է, որ ԲԴԽ անդամն ունի ներազդելու մեկ եղանակ:

«Դա արդար քվեարկությունն է: Այն բոլոր դեպքերում, երբ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կամ լիազոր մարմնի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կհարուցվեն կարգապահական վարույթներ և կներկայացվեն ԲԴԽ-ի քննարկմանը, միանշանակ արդար քվեարկության միջոցով, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքով, օգտագործելով իմ ձայնը, քվեարկելու եմ անաչառ՝ ի շահ իրավունքի գերակայության»,-ասաց ԲԴԽ անդամի թեկնածուն:

Պատգամավորը հավելեց՝ այսինքն կարելի՞ է վստահաբար պնդել, որ ընտրվելու դեպքում ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանն առաջնորդվելու է միայն օրենքով, անաչառությամբ և ներքին համոզմունքներով, որոնք հիմնված են օբյեկտիվ հանգամանքների վրա:

Գրիգորյանը վստահեցրեց. «Միանշանակ, ես իմ պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվելու եմ միմիայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել