Դեկտեմբերի 5-ին, ժամը 05.00-ին, շտապբուժօգնության մեքենան Բաղրամյան պողոտան և Օրբելի եղբայրների փողոցը միացնող թունելի սկզբնամասում բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին և ճանապարհային նշաններին: 57-ամյա վարորդը և ուղևորները՝ 26-ամյա բժիշկն ու 64-ամյա բուժքույրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: