Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն առողջապահության ռազմավարության և համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը լավարկելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։
Հաստտավել է նաև դրա կազմը․
- ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար),
- ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար),
- ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ),
- ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)։