Ե՞րբ է պարտադիր հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը

Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը`

ա) 2005 թվականի հունվարի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար`

  • բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում, 
  • ստացիոնար տեղակայված լիցքավորման կայաններում (կետերում) բենզինի, դիզելային վառելիքի և բնական ու հեղուկ գազի վաճառք,
  • խանութների և տաղավարների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների և տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
  • Երևան քաղաքում 7մ2, իսկ այլ վայրերում 10մ2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների (բացառությամբ գյուղական բնակավայրերում գտնվող) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
  • հյուրանոցային ծառայությունների մատուցում,
  • սպասարկման սրահ ունեցող օբյեկտներում հանրային սննդի կազմակերպում,
  • դեղատնային գործունեություն,
  • վերգետնյա տրանսպորտային միջոցներով (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, կցորդներ, կիսակցորդներ և համանման այլ շարժական կետեր) իրականացվող մանրածախ առևտրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, լցնովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և /կամ դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի) գործունեություն.

բ) 2005 թվականի ապրիլի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար`

  • Երևան քաղաքի տարածքում գտնվող առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումն ու պահպանումն ապահովող կահավորված այլ վաճառատեղերից, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի մշտական շինություններում վաճառասեղաններից ապրանքների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքների և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի) վաճառք,
  • մարզաառողջարարական համալիրների, հանգստյան տների կազմակերպում,
  • հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից ծառայությունների մատուցում,
  • գեղեցկության սրահների կազմակերպում,
  • արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն.

գ) 2007 թվականի հոկտեմբերի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար`

  • Երևան քաղաքում 7մ2, իսկ այլ վայրերում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի) 10մ2 չգերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
  • · Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների, տաղավարների և 10մ2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

դ) 2010 թվականի հունվարի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող մինչև 10մ2 ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար.

ե) 2006 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում և 3-րդ մասի «ա»-«դ» կետերում չնշված գործունեության այլ ոլորտների համար:

Հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը:

Իրավաբան.net

Դատական կարգադրիչների գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու համար սահմանային տարիք է համարվում 65 տարեկանը, առաջատար խմբի պաշտոն զբաղեցնելու համար` 60 տարեկանը, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար` 55 տարեկանը:

Դատական կարգադրիչի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում դատական կարգադրիչի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարի ժամկետով` նրան պաշտոնի նշանակած անձի կողմից:

Դատական կարգադրիչի ազատումը սահմանային տարիքը լրանալու հիմքով կատարվում է նշված հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել