ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, եթե աշխատողը զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չի համապատասխանում:
Աշխատողը կարող է չհամապատասխանել զբաղեցրած պաշտոնին երկու դեպքում`
1. եթե աշխատողի մասնագիտական հմտությունները չեն բավարարում գործատուի պահանջած աշխատանքը կատարելու համար,
2. եթե աշխատողը առողջական պատճառներով ի վիճակի չէ կատարելու իր աշխատանքային պարտականությունները:
Hամաձայն նույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ կետի` աշխատողի առողջական վիճակի վատթարացումը կարող է պատճառ դառնալ աշխատանքային պայմանագրի լուծման համար, եթե այն կրում է կայուն բնույթ և խոչընդոտում է շարունակելու աշխատանքը կամ բացառում է այն շարունակելու հնարավորությունը:
Համաձայն նույն հոդվածի 3-րդ կետի` աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատում է գործատուն, իսկ աշխատողի առողջական վիճակի համապատասխանությունը որոշվում է բժշկասոցիալական փորձաքննական եզրակացությամբ:
Պետք է նկատի ունենալ, որ ամեն դեպքում աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանությունը գնահատելի գործատուն իրավասու չէ կամայականություններ դրսևորել. գործատուի գնահատակաը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, հակառակ դեպքում, աշխատողը կարող է դիմել դատական պաշտպանության և վերականգնվել զբաղեցրած աշխատանքում(պաշտոնում: