Վատիկանը պատրաստ է տեղ հատկացնել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար, հայտարարել է Վատիկանի արտաքին գործերի նախարար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Պատերազմի սկզբից ի վեր Սուրբ Աթոռը և անձամբ Հռոմի պապը միշտ բաց են եղել դրա համար, բայց մինչ օրս որևէ կոնկրետ պատասխան չի եղել»,-ասել է նա:
Փոլ Ռիչարդ Գալագերը նշել է, որ եթե երկու կողմերից արձագանք լինի, ապա Սրբազան Հայրը շատ դրական կվերաբերվեր։
Հոկտեմբերի վերջին Վատիկանի իրազեկ աղբյուրը РИА Новости-ին հայտնել էր, որ Սուրբ Աթոռը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։