Երևանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովը։
Այն կազմակերպել է «Համախմբում» նախաձեռնությունը՝ խիստ կարևորելով Հայաստանի մասնագիտական հանրույթի միասնական գնահատականներն ու եզրակացությունները «խաղաղության» համաձայնագրի վերաբերյալ և դրանց ակտիվ շրջանառումը հասարական լայն շերտերում։
Համաժողովի ժամանակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասել է, որ Հայաստանն արհամարհված է ոչ միայն պարտության պատճառով, այլև այն պատճառով, որ պարտության պատասխանատու իշխանությունը մինչև հիմա պետության ղեկին է։
Ըստ նրա` այսպիսի վիճակում Հայաստանն ապագա չի ունենա, եթե օր առաջ հայ ժողովուրդը չհամախմբվի ու չհեռացնի գործող իշխանությանը։
«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ես ներքին համոզվածություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Արցախը հանձնենք, հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում, իմ բռնապետական համակարգով հավերժ իշխեմ»։
Նա, խաղաղության պայմանագիր ասելով, սրան է ձգտում և այժմ անակնկալի է եկել, որ հակառակորդն ավելին է ուզում։ Նա հիմա ցայտնոտի մեջ է», – հայտարարեց Իշխանյանը։