Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Վարուժան Ավետիսյանը 12.11.22թ և 13.11.22թ. ենթարկվել էր զննության՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի կողմից, իսկ 18.11.22թ-ին՝ մի շարք լրահետազոտությունների ամբուլատոր պայմաններում, (https://moj.am/article/3339), որոնց արդյունքներով ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել։ Ելնելով ազատազրկված անձի գանգատներից՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կողմից ցուցվել էին կատարել պլանային հետազոտություններ և խորհրդատվություններ ստացիոնար պայմաններում։
ՊՈԱԿ կողմից տրամադրված՝ պետության կողմից անվճար սպասարկման ուղեգրով, ստացիոնար պայմաններում վերոնշյալը իրականացնելու նպատակով, Վարուժան Ավետիսյանը 24.11.2022 թվականին տեղափոխվել է իր իսկ կողմից նախընտրած «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքում բժիշկ-մասնագետների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։
Նույն օրը Վարուժան Ավետիսյանին դուրս են գրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ներկա պահին Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ Ազգային-ժողովրդավարական Բեւեռի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով: Ըստ հայտարարության՝ նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով ինչպես նախկինում , այնպես եւ ներկայում հնարավոր չի պարզել, ունի կրկնվող ալիքաձեւ սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին