ԱՍՀՆ-ն՝ աշխատակցի կողմից կաշառք ստանալու դեպքի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է ոստիկանության  նոյեմբերի 25-ի այն հաղորդագրությանը, որից տեղեկանում էինք, որ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության թիվ 13 բժշկասոցիալական հանձնաժողովի անդամը քաղաքացուց 60 հազար դրամ կաշառք էր պահանջել։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խստորեն դատապարտում է նմանօրինակ ցանկացած քայլ և շարունակում արդյունավետ համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ դրանք կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ»,-ասված է նախարարության հայտարարության մեջ։

Նշնեք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության ԱՍՀՆ աշխատակիցը կաշառքը ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել