Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը»:

Բացի այդ, նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 27-ի 22:00-ն փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը:

Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքի Շիրազի -Մազմանյան – Չաուշի փողոցների – Սիլիկյան խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում հետիոտների անվտանգության ապահովման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության հոսքերի կարգավորման նկատառումով նոյեմբերի 26-ից գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել