Նոյեմբերի 25-ին, ժամը 14։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձյունաշող գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:03-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։