Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության վերաբերյալ հավաստի տեղեկություններ էին ստացել։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում վիճել են նույն գյուղի 39 և 36 տարեկան երկու բնակիչ։
Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։
Քաշքշուկի ընթացքում ներկաներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք։ Բացի այդ, մասնակիցներից 35-ամյա մի տղամարդ, որը ևս Վերին Արտաշատի բնակիչ է, իր մեքենայի սրահից հրազենից կրակել ու հեռացել էր։
Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է բաժին և ներկայացրել ինքնաձիգը։
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: