Ծեծկռտուք գարեջրատանը. ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել չորս երիտասարդ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 23:55-ին, ոստիկանության ՊՊԳՎ մոնիթորինգի կենտրոնից ստացած տագնապի ազդանշանով ոստիկանության Կենտրոնի պահպանության բաժնից խումբ է մեկնել Ալեք Մանուկյան փողոցի գարեջրատուն: Մոտենալով՝ ոստիկանները նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք հայհոյում և ձեռքերով, ոտքերով հարվածներ էին հասցնում իրար: Ոստիկանները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել չորս երիտասարդի, նաև բաժանմունք են հրավիրել 32-ամյա մի կնոջ:

Նախապատրաստված նյութերն ու երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել