Ազգային անվտանգության ծառայության կողմից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է նախագիծ, որով առաջարկվում է ԱԱԾ սահմանապահ զորքերի և հատուկ սորաբաժանումների՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հնարավորություն տալ բարելավել բնակարանային պայմանները։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը: Բացի այդ, առկա են անվտանգային լուրջ մարտահրավերներ:
Միաժամանակ, Ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումներում ծառայող զինծառայողները՝ կապված նշված ստորաբաժանումների գործառույթների առանձնա-հատկություններով, իրենց ծառայողական պարտակությունները կատարելիս վտանգում են իրենց կյանքը և առողջությունը:
Ելնելով վերոգրյալից՝ հրամայական է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներն ամբողջ ծավալով տրամադրելու եղանակով, Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտան-գության մարմիններում ընդհանրապես և սահմանապահ զորքերում ու հատուկ ստորաբաժանում-ներում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից:
Զինծառայողներ են համարվում նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ գտնվող անձինք:
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման շահառու դարձնել նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և հատուկ սորաբաժանումների՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, ինչն էապես կխթանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը և հատուկ ստորաբաժանումները որակյալ և բանիմաց կադրերեով համալրելու գործընթացը՝ շահագրգռելով անձանց ծառայության անցնել Ազգային անվտանգության ծառայության վերը նշված ստորաբաժանումներում, ինչպես նաև կկանխի կադրերի արտահոսքը դրանցից: