29 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց նորանկախ Հայաստանի ազգային արժույթը՝ Դրամը: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
«Այն երկրի անկախության և ինքնիշխանության կարևորագույն ինստիտուտներից է:
Շնորհավորում ենք բոլորիս ՄԵՐ ԴՐԱՄԻ օրվա կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։