Կոլորադո Սփրինգսի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ առնվազն 18 մարդ

Հինգ մարդ է սպանվել նոյեմբերի 19-ի երեկոյան Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքի հոմոսեքսուալների գիշերային ակումբում, փոխանցում է CNN-ը։

Եվս 18 մարդ վիրավորվել է Club Q-ում արձակված կրակոցներից։

Ոստիկանությունը հրաժարվել է խոսել հնարավոր շարժառիթների մասին։ Կոլորադո Սփրինգսի հրշեջ կապիտան Մայք Սմալդինոն ասել է, որ շտապօգնության 11 մեքենա մեկնել է դեպքի վայր այն բանից հետո, երբ 911 ծառայությունը ակումբից կանչեր է ստացել:

Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է մեկ կասկածյալի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել