Դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

2022 թվականի նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների ենթադրյալ խախտումներ, այն է՝ եզրափակիչ դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 7 ամիս անց, եզրափակիչ դատական ակտի օրինակը գործով հայցվորին տրամադրել է սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 4 ամիս անց, իսկ գործով պատասխանողին՝ սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 7 ամիս անց տրամադրված չէ, որպիսի պայմաններում կատարված ենթադրյալ խախտումները նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտման:

Այսօրվա նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի նոյեմբերի 18-ին, ժամը՝ 11:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել