«Գրին քարտի» խաղարկությունով ընտրվելը դեռ հարցազրույցի վիզայի երաշխիք չէ. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ Բազմազանության վիզայի ծրագրով («գրին քարտ») ընտրվելը դեռ հարցազրույցի վիզայի երաշխիք չէ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Որպեսզի հնարավորինս շատ վիզաներ տրամադրվեն, առկա վիզաների քանակից ավելի շատ մասնակիցներ են ընտրվում»,-հայտնում են դեսպանատնից։

Հավելենք, որ Բազմազանության արտոնագրի 2024 թվականի խաղարկության համար գրանցումն ավարտվել է 2022 թ․ նոյեմբերի 8-ին` ժամը 12։00-ին։ Տվյալները գրանցելու միակ միջոցը եղել է dvprogram.state.gov կայքը։ Հայտատուներն իրենց հաստատման տեղեկատվությունը կկարողանան ստանալ 2023 թ.-ի մայիս ամսին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել