Անցած շաբաթվա ընթացքում իրականացված խմելու ջրի լաբորատոր հետազոտության արդյունքում շեղումներ չեն արձանագրվել։ Երևան քաղաքի բնակիչների շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը։
«Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի բնակիչների շրջանում արձանագրվել են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդության դեպքեր՝ հետևյալ թվերով․ աղիքային վարակի 51 դեպք, օդակաթիլային՝ 160, մանկական վնասվածքների՝ 92, մակաբուծային հիվանդությունների՝ 13, քիմիական թունավորումների՝ 25 դեպք։ Շների կողմից կծվածության դեպքերի թիվը 47 է, որից թափառող, անհայտ շների թիվը 26 է»,-ասաց նա։