Վահան Խաչատրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ է նշանակվել Վահան Խաչատրյանը։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Պարոն Խաչատրյան, շնորհավորում եմ Ձեզ, քաղաքապետարանում բավականին երկար ժամանակ է՝ աշխատում եք և կարծում եմ՝ այն փորձը, որ ունեք, հիմա՝ նոր հաստիքում ավելի արդյունավետ կօգտագործեք։ Շնորհակալություն Ձեզ»,- ասաց քաղաքապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել