Կներդրվի տրանսպորտի միասնական տոմսային համակարգ․ Հրաչյա Սարգսյանի որոշումը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքների իրականացման նպատակով տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ հայտարարելու, մրցույթի գնահատող հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին։

Որոշման մեջ նշվում է, որ մրցույթի նպատակն է՝

1. հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացումը, տոմսերի ձեռքբերման և մարման ժամանակին համահունչ և հարմարավետ ծառայության տրամադրումը.
2.տոմսերի վաճառքի, տոմսային հասույթի վերահսկելիության և թափանցիկության ապահովումը.
3. հասարակական տրանսպորտից օգտվողների քանակի ավելացումը.
4. եկամուտների ավելացումը և սպասարկման ծախսերի նվազեցումը.
5. անվտանգության բարձրացման նպատակով ավտոբուսներում տոմսերի վաճառքի բացառումը.
6. կանգառներում տրանսպորտի կայանման ժամանակի նվազեցումը, երթի միջին արագության ավելացումը։

Մասնակցության պայմանները՝

1.Մրցույթին ներկայացված առաջարկների քննարկումը, գնահատումը, արդյունքների ամփոփումը և որոշման ընդունումը կատարվում է մրցույթի կազմակերպման հանձնաժողովի կանոնակարգի համաձայն։
2. Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք:
3. Մրցութային փաթեթներն ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից 10-օրյա ժամկետում:
4. Մրցութային փաթեթները ներկայացվում են մրցութային հանձնաժողովի քարտուղարին, որն ստորագրությամբ ընդունում է փաթեթը՝ մասնակցին տրամադրելով ստացական։

5. Մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով: Փաթեթների ներկայացման վերջնաժամկետը՝

1. Ոչ ուշ քան մրցույթի հրապարակային ծանուցումից 10 աշխատանքային օր հետո
/2022թ.՝ ամիսը, օրը, ժամը՝ 17.00/ հետևյալ հասցեով՝ _________, հեռախոս—-/
Փաթեթին ներկայացվող պահանջները՝
Մրցութային փաթեթը բաղկացած է —
Մրցութային —- ձևաչափերով:

Յուրաքանչյուր մասնակից պետք է փակ ծրարում ներկայացնի սույն որոշման 4-րդ հավելվածով հաստատված դիմումի ձևին համապատասխան լրացված և կնքված դիմումը և դրան կից ներկայացնի ստորագրված հայտի տարբերակը: Մրցույթային փաթեթը ներկայացվում է սույն հրապարակային ծանուցմամբ նշված օրերին: Փակ ծրարի վրա չպետք է լինեն որևէ գրառումներ: Սույն պայմանը չպահպանելու դեպքում՝ փաթեթը չի մասնակցի մրցույթին: Եթե ծրարում առկա լինի երկու հայտ, կամ հայտում նշված լինեն առաջարկված տարբերակներից երկուսը կամ ավելին, ապա տվյալ մասնակցի հայտը չի քննարկվում: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ մրցութային հայտ:

Կապ՝
Հարցերի համար կարող եք կապ հաստատել մրցույթի հանձնաժողովիքարտուղարի
հետ, —-էլ փոստով/, Հեռ. +—-:
Այլ պայմաններ՝
Այն դեպքում, երբ մրցույթում ներկայացվ։

Որոշման մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել