Կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ. Գեղանիստ):

Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են իրավական ակտերով սահմանված բոլոր սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների նախագծմանը, դրանց կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները, չի ապահովվել արտադրամասի պաշտպանությունը կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից, արտադրական շինություններում պահվել են սարքավորումների ընթացիկ լվացման ու ախտահանման հետ կապ չունեցող, չօգտագործվող նյութեր և պարագաներ, սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող ջուրը չի համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Սանիտարական անձնագիր չի ունեցել նաև արտադրմասի սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը։

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել