Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2022 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կազմակերպել և անցկացրել է գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարված մրցույթը:
Մրցույթին դիմել և մասնակցել է Անահիտ Արտյոմի Մանասյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել դրական եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Անահիտ Մանասյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու վերաբերյալ:
Անահիտ Մանասյանի կենսագրությունը ստորև՝
ԱՆԱՀԻՏ ԱՐՏՅՈՄԻ ՄԱՆԱՍՅԱՆ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1988 թվականի հունիսի 24-ին:
Մասնագիտական գործունեություն
2022թ. ապրիլից օգոստոս – ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական փորձագետ,
2015թ-ից այժմ – ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ,
2019թ. հունվարից 2021թ. հուլիս – Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր,
2017թ. փետրվարից 2019թ. հունվար – Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր,
2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտ – ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական,
2014թ.-ից 2016թ. դեկտեմբեր – ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական,
2013-2014 թթ. – ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,
2014թ.-ից 2021թ. հուլիս – Դասախոս` ՀՀ արդարադատության ակադեմիայում,
2012թ.-ին ստաժավորում` Հունգարիայի Սահմանադրական դատարանում,
2010-2015թթ. – ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս,
2009 – 2013թթ. – ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական,
2008-2009թթ. – փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում:
Կրթություն
2016թ. հունվար-հունիս – ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց,
2010-2013թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա,
2008-2010թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ),
2004-2008թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (գերազանցության դիպլոմ):
Այլ տվյալներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
2022թ. մարտից այժմ – Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, 2020թ. օգոստոսից այժմ – Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ,
2020թ. հունվարից 2021թ. հունվար – Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ,
2021թ. փետրվարից այժմ – Ուկրաինայում հրատարակվող «JURIDICA» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2020թ. հունվարից այժմ – Վարշավայում հրատարակվող «Քաղաքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2019թ.-ից 2021թ. հուլիս – Եվրոպայի խորհրդի HELP հեռավար հարթակի Հայաստանյան ներկայացուցիչ,
2015թ.-ից այժմ – ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ,
2015թ.-ից 2019թ. – ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար,
2016թ.-ից այժմ – «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ,
2014թ.-ից 2017թ. – «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի անդամ,
2018թ.-ից 2021թ. փետրվար – «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի նախագահ,
2016թ.-ից 2017թ. – «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ,
2013թ.-ից 2020թ. – տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ,
2012թ.-ից 2018թ. – ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ,
2012թ.-ից 2017թ. – Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից,
2008թ.-ից այժմ – ՀՀ իրավաբանների միության անդամ:
Հեղինակ և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում):
Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում (այդ թվում` Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում):