Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյաը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց, որ մի քանի օրից մեկնում է Վաշինգտոն:
«Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն: Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասաց նա: