Սոչի պաշտոնական այցի ժամանակ ովքե՞ր կուղեկցեն Նիկոլ Փաշինյանին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնությունը։

Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Վարչապետի հոկտեմբերի 31-ի որոշմամբ այս ժամանակահատվածում վարչապետի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի վրա:

Որոշման համաձայն ՌԴ մեկնող ՀՀ կառավարական պատվիրակության կազմն է․

Մ. Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ,

Ա. Գրիգորյան – ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար,

Ա. Միրզոյան – ՀՀ արտաքին գործերի նախարար,

Վ. Հարությունյան – Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,

Ս. Վարոսյան – ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու,

Կ. Գասպարյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ,

Ա. Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ,

Ա. Ղազարյան – ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու,

Ա. Բաբայան – ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական,

Վ. Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական,

Ռ. Աբիսողոմոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական,

Ռ. Կավկասյան – ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկ-համաճարակաբան,

Ա. Շահինյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր,

Ա. Աբրահամյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր,

Տ. Մեհրաբյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ,

Դ. Տեր-Մկրտչյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (25.10.2022 թ. – 31.10.2022 թ.)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել