Ամերիկայի Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի վրա միջուկային հարձակման դեպքում հետևանքների մասին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Bloomberg-ին տված հարցազրույցում։
«Մենք դա շատ պարզ և անմիջականորեն հայտնել ենք ռուսներին, այդ թվում՝ նախագահ Պուտինին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հաճախ է ուրիշներին վերագրում վարքագծի այնպիսի մոդել, որն ինքն է կիրառռում։ Նման հռետորաբանությունն անպատասխանատու է։
Բացի այդ, Բլինկենը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակական աջակցության մասին։