ՀՀ արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Արկատ» ՍՊԸ-ի հետ՝ ի դեմս տնօրեն Սուրեն Անանյանի, որի համաձայն ընկերությունը ստանձնել է իրավական խորհրդատվության և դատական ներկայացուցչության ծառայությունների մատուցման պարտավորությունը։
Iravaban.net-ը հայտնում է, որ ծառայության գինը կազմում է 19․975․000 դրամ։ Այս գնի մեջ ներառված չեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գանձվող տուրքերը և ծառայությունների վճարները, փորձագետ, մասնագետ կամ թարգմանիչ հրավիրելու դատական ծախսերը, ինչպես նաև ծառայության մատուցման համար անհրաժեշտ նոտարական ծախսերը։

Սուրեն Անանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից