Ո՞ւմ դիմել, եթե ոստիկանը գործել է անօրինական

Հայաստանի ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Ոստիկանության ծառայողի անօրինական գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով:

Ոստիկանությունում գործում է նաև թեժ գիծ, որին կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. (+374) 010 54-69-14, (+374) 010 54-69-12:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել