ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով ՌԴ պատվիրակություն կմեկնի

ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով ՌԴ պատվիրակություն կմեկնի։ Այս մասին ասվում է վարչապետի որոշման մեջ, որը հոկտեմբերի 14-ին ստորագրվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի կողմից։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Դավիթ Սահակյանի և Արման Ղաջոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գեղամ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել