Պատերազմում պարտվեցինք մեծամտության, անգրագիտության պատճառով․ Սամվել Բաբայան

44-օրյա պատերազմում Արցախը չի հաղթել մեծամտության, անգրագիտության պատճառով։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։

Նա պնդում է, որ 2000 թվականից բանակի «գլուխը կտրված է եղել», 4 տարի բանակ է կառուցվել, 20 տարուց ավելի՝ քանդվել։

«Սա փաստ է, որի հետ չես կարող չհամաձայնվել։ Մարդ, որը ձեզ հաղթանակի է բերել, հոկտեմբերի 19-ին մտել է Հայաստանի վարչապետի կաբինետ, առաջարկել, խնդրել, որ ինձ նշանակեն, պատասխանատվությունը գցեն իր վրա։ Պարտվենք՝ ես մեղավոր։ Ասում է՝ մտածենք։ Զանգում են, հին ու նոր փորձում են հասկանան։ Ասում են՝ մի դրեք, լավ չի լինելու։ Ես մինչև վերջին րոպեն պատասխանատվությունից չեմ փախել։ Ասել եմ՝ տվեք, անեմ»,-նշել է Բաբայանը։

Նա նշեց, որ իր համար պարզ չէր պատերազմի օրերին Արցախի նախկին նախագահների պահվածքը։ Ըստ նրա՝ եթե ոչ ամեն օր, ապա մեկ օրվա դադարով Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը գնում էին նախագահական, ժամերով զրուցում։

«Ինչի՞ց էին խոսում։ Ստրատեգ չեն, ռազմավարներ չեն։ Ի՞նչն էր նպատակը։ Կա քննություն, դատախազություն։ Զբաղվե՛ք, հասկացե՛ք»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել