Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ամփոփվել են միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված անասնահամաճարակային վերահսկողության սեպտեմբեր ամսվա արդյունքները։
ՍԱՏՄ տեսուչներն այցելել են մսի իրացման ցանցի 507 կազմակերպություն:
Արձանագրություններ են կազմվել 84-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 2,213,315 կգ մսի վաճառքը:

