Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հնդկաստանից զենք գնելու մասին շրջանառվող տեղեկություններին։
«Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որը ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ այդ հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել, չեմ ուզենա ասել», – ասաց Փաշինյանը՝ Հնդկաստանից զենք ձեռք բերելու մասին մամուլի հրապարակումների առնչությամբ։
Փաշինյանը նաև վստահեցրեց, թե իրենք ակտիվ քայլեր են ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի համագործակցության շրջանակն ընդլայնելու համար։
«Մենք այդ ուղղությամբ շատ ակտիվ և ինտենսիվ քայլեր ենք ձեռնարկում։ Դա հեշտ գործ չէ», – հավելեց Փաշինյանը։