Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ կազմակերպությունը կկորցնի Հայաստանը։
«Ես դրան արձագանքեցի հետևյալ կերպ․ Հայաստանում մտավախություն կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ին։ Իմ, առաջին հայացքից բառախաղ թվացող ձևակերպումներով ես կարծում եմ՝ ամբողջ պրոբլեմատիկան ձևակերպեցի։ Մենք ակնկալում ենք իրավիճակի հստակ քաղաքական գնահատական։ Աշխատանքային մակարդակում այս մասին խոսել եմ, հիմա պատեհ է նաև հրապարակային խոսեմ։ Նախկին ՀԱՊԿ-ից ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ ՀՀ սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է։ Երբ նախորդ տարի տեղի ունեցավ Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱԱՊ-ին, շատ տարօրինակ արձանանք ստացանք, որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։ Հարց ծագեց՝ բա այն կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում։ Ասել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, նույն է, որ ասել՝ ՀԱՊԿ չկա։ Կազմակերպությունը ունի պատասխանատվության գոտի, որը նշված է սահմաններով։ Եթե չկա սահման, ուրմեն չկա պատասխանատվության գոտի, չկա պատասխանատվություն, չկա կազմակերպություն։
Օրինակ՝ Բելառուսի և Ռուսաստանի միջև դեմարկացված չի սահմանը, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դեմարկացված չի սահմանը»,-նշեց նա ու հավելեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կա սահման և դրանք կոորդինատներով հայտնի են։