«Ընդամենը մեկ հարց ունեմ ՀՀ առաջին նախագահին». Նաիրա Զոհրաբյան

Ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին.

«Ընդամենը մեկ հարց ունեմ ՀՀ առաջին նախագահին. Դուք Փաշինյանին հստակ տվել էիք ամենաֆանտաստիկ ձևակերպումներից մեկը՝ «ազգակործան պատուհաս»: Հարց. նա այլևս ազգակործան պատուհա՞ս չէ. ինչպե՞ս եք պատկերացնում ազգակործան պատուհասի հետ քննարկել որևէ հարց։

Ինչպե՞ս եք կոչ անում քաղաքական ուժերին կոնսոլիդացվել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկողի շուրջ, կամ ասում եք՝ բանակցային օրակարգի որևէ դետալից տեղյակ չեք, բա որ տեղյակ չեք, ինչի՞ եք կոչ անում քաղաքական ուժերին՝ կոնսոլիդացվել նրա շուրջ»,- հավելել է Զոհրաբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել