Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, հայտարարել.

«Երկրի օրհասական վիճակը թելադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի առավել արդյունավետ կոնսենսուսային տարբերակի որոնում։

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող, քանզի ի թիվս այլ հանգամանքների, իր հաղորդած տեղեկության հավաստիությունը կասկածի տակ դրեց անգամ հենց ինքը՝ առաջին նախագահը։

Հայ ժողովրդի մոտ Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձևավորված սպասումներն ու ակնկալիքները որևէ կոշտ անձնական դիրքորոշման կամ անզուսպ ամբիցիայի պատճառով հօդս ցնդեցնելը, թե՛ ընթացիկ իրավիճակից ելնելով, թե՛ պատմական տեսանկյունից, լինելու է աններելի քայլ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել