ՀՀ արդարադատության նախարարությունը «Արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին 2013 թվականի ընթացքում պարտավորվում է վճարել 122 միլիոն 280 հազար 600 դրամ՝ թարգմանչական ծառայությունների համար:
Նշված գումարը նախատեսված է ՀՀ և ԵՄ իրավական ակտերի թարգմանության համար՝ համապատասխանաբար հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն, ՀՀ ազգային զեկույցների թարգմանության համար (անգլերեն), ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և պետական լիազոր մարմնի հանձնարարությամբ այլ առանցքային փաստաթղթերի հայերեն-անգլերեն թարգմանությունների համար:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: