ԲԴԽ-ն որոշեց Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել՝ Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

_____

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 301-րդ հոդվածի 1-ին մասով, 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այն է՝ թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերով համապատասխանաբար 12.07.2021 թվականին և 22.10.2021 թվականին Դատավորը կայացրել է պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին չհիմնավորված և չպատճառաբանված որոշումներ, նշված որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում չի ուղարկել կողմերին, թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով Դատավորի կողմից չի ապահովվել կողմերի պատշաճ ծանուցումը նշված որոշմամբ 17.08.2021 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ, որի պայմաններում, կատարված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել