Ի՞նչ գույքային հավակնություններ կարող է ունենալ երեխան ծնողներից

Երեխաների և ծնողների միջև գույքային հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական և ընտանեկան օրենսդրություններով:

Հիմնական գույքային ակնկալիքը, որ կարող է ունենալ երեխան ծնողներից, դա երեխայի իրավունքն է իր ծնողներից ( և ընտանիքի այլ անդամներից) ապրուստի միջոց պահանջելու Ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգով ու չափերով։

Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ։ Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ։ Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Ծնողների և զավակների` ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու կարգն ու պայմանները սահմանվում են քաղաքացիական օրենսդրությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել