«Ինչ-որ զբաղմունք գտեք ձեզ, գնացեք ասեղնագործության, գոբելենագործության»․ Թեհմինա Վարդանյանը՝ Արման Անտոնյանին

Ինչպես արդեն հայտնել ենք, ավագանու անդամներից մեկն Անի Խաչատրյանին և Թեհմինա Վարդանյանին կասկածում է իր մահափորձի մեջ։ Այս մասին իր ելույթում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Անի Խաչատրյանը։

«Ուզում եմ մի բառով ցիտել, թե ինչու եմ ես մի ամբողջ օր կտրվել աշխատանքից ու առօրյայից և հրավիրվել Չարենցավանի քննչական կոմիտե՝ բացատրություն տալու․ «22 թվականի հուլիսի 21-ի նիստի տեսագրությամբ պարզվել է, որ դուք Արման Անտոնյանին ասում եք, որ վաղը-մյուս օրը նորից կլորացած աչքերով գալու եք նիստի և ասեք, թե ավագանու անդամների հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում։ Ասացեք՝ ինչ եք նկատի ունեցել»։ Հիմա, պարոն Անտոնյան, եթե ձեր աչքերը եռանկյունի են կամ ուղղանկյունի կամ քառակուսի, խնդրում եմ ինձ դրա մասին տեղյակ պահեք, զուտ տեղեկացրեք, ասեք՝ տիկին Վարդանյան, ինձ մի ասեք կլորացրած աչքեր, ասեք եռանկյունի աչքեր, դրա համար պետք չի ինձ հասցնել Չարենցավանի քննչական կոմիտե։ Ի տարբերություն ձեզ՝ պարապության սինդրոմով չեմ տառապում, ունեմ անձնական կյանք, ունեմ գործնական կյանք, և ի տարբերություն ձեզ ունեմ տարբեր տիպի զբաղմունքներ։ Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս շատ ավելի լուրջ բաներով զբաղվեք, չգիտեմ, որևէ զբաղմունք գտեք ձեզ, գնացեք լողի, սպորտի, հեծանիվ վարեք, ի վերջո գնացեք ասեղնագործության, գոբելենագործության, ինչ-որ զբաղմունք գտեք ձեզ, զբաղվեք»,- ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 2-ին ավագանու անդամները հայտարարություն տարածեցին, որ մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են ավագանու անդամ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակի 11 հարված հասցրել նրան։ Վնասվածքներ ստացել է ոչ միայն ավագանու անդամը, այլև նրա 87-ամյա պապը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել