2022 թվականի սեպտեմբերի 21-ին Շվեդիայի Ազնվականների տանը կայացել է Ստոկհոլմում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձին եւ Շվեդիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում։
Այս մասին տեղեկանում ենք Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ Լոտա Ֆորնարվեն, արտաքին գործերի պետքարտուղար Ռոբերտ Ռիդբերգը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ եւ այլ հյուրեր։
Միջոցառումը մեկնարկել է դեսպան Արզումանյանի բացման խոսքով, որում անդրադարձ է կատարվել ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական ագրեսիային։